ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ամառը փետրվարին» ֆիլմով կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի փառատոնը

«Ամառը փետրվարին» ֆիլմով կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի փառատոնը
21.02.2014 | 12:40

Վաղը ժամը 16.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կցուցադրվի «Ամառը փետրվարին» ֆիլմը` հիմնված Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա, որ ծաղկում էր Քոռնուոլի վայրի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ` մայրաքաղաքում և մարզերում։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մինչև մարտի 5-ը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում (Ժամը 17:00-ին անգլերեն, 20:00-ին` հայերեն ենթագրերով): Փետրվարի 28-ին ողջ օրը «Սինեմա Սթար» կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր «Նաիրի» կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-16-ին: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ